Դե ի՞նչ...Ուրի՞շ...

Երեկ Միսաք Մանուշյանի անվան պուրակում հերթական բախումը տեղի ունեցավ: Այո, իմ համար այդ պուրակը Միսաք Մանուշյանի անունն է կրում այսուհետ, երբ մարդիկ խելքին մոտ պատճառ չեն բերում, բայց իրենց մոլի պայքարողների տեղ են դնում, դա զավեշտ է: Քաղաքացիական ակցիաներ վերջին շրջանում շատ են լինում, բայց թարսի պես հենց որոշ մարդիկ այդ ակցիաների մեջ են լինում, պարտադիր բախում է տեղի ունենում, ինչո՞ւ է այդպես:

Կուտակայինի հարցով, ոնց որ թե կոնսենսուսի են գալիս, եթե Արծվիկ Մինասյանը ու դաշնակցությունը վերջին փոփոխությունները մեկ քայլ առաջ են համարում, իսկ հիմնական բանախոսը Արծվիկն էր Մինասյան՝ կուտակայինի մասով, ուրեմն հաստատ առաջընթաց կա:

Հրամանատարը զինվոր է կորցրել, հրամանատարը սգում է: Ամեն զինվոր հրամանատարի համար որդի է դառնում, ամեն զինվորի կորստի հետ հրամանատարը իր սրտի մի մասն է կորցնում, իսկ որդեկորույս հորը՝ հրամանատարին, պետք չէ այդ պահին էլ ավելի ճնշել ու ցավը խորացնել:

Նորակառույց պողոտան կանվանվի Մոնթե Մելքոնյանի անունով. երեկ այս մասին հայտնեց Անահիտ Բախշյանը: Ես հպարտ եմ, որ մեր հերոսի անունով պողոտա կանվանակոչվի, ու ընդհանրապես, մեր հերոսների անունները նաև այդ ձևով պետք է անմահանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել