Նոր պուրակ` հայ-ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշողArmnewsTV.am-ը գրում է.

Նրանք եկան, երբ դադարեց հորդառատ անձրեւը: Ֆրանսիայի նախագահը չի թաքցնում զարմանքը. արեւը դուրս եկավ, երբ հայ-ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող պուրակը պետք է բացվեր: Այնպես, ինչպես տարիներ առաջ Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանը Ֆրանսիայում գտավ իր կապույտ երկինքը: Միսակ Մանուշյանը հայ-ֆրանսիական բարեկամության իսկական խորհրդանիշ է, նա ժամանակին ցեղասպանությունից փրկվելով` կապույտ երկինք էր փնտրում, որը գտավ Ֆրանսիայում, իսկ հետո զենք վերցրեց Ֆրանսիայի համար ու կռվեց հանուն օտար երկրի ազատության: 

Նախագահ Սարգսյանը նույնպես ողջունում է նույնիսկ անձրեւին հայ-ֆրանսիական բարեկությունը ողջունող երեւանցիներին: Սա հարգանքի տուրք է հայ բանաստեղծին ու Ֆրանսիայի ազատագրման համար պայքարողին: Մինչեւ պուրակը պաշտոնապես կունենա անուն, հնչում է Միսակ Մանուշյանի վերջին նամակներից մեկի հիման վրա գրված երգի հայկական տարբերակը: Հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանն է: Խոստովանում է, երգի ֆրանսերեն տարբերակը չի լսել, իր սրտի երաժշտությունն է գրել:

Մարգարյան հիվանդանոցի պուրակը Մանուշյանի անվան դարձնելուն, սակայն, դեմ են բնապահպան ակտիվիստները: Պուրակի բացմանը նրանք եկել են հիշեցնելու` կրպակների դեմ պայքարից հետո պուրակը ստացել է Մաշտոցի ոչ պաշտոնական անվանումը: Ոստիկանության ծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չենթարկվելու համար ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել յոթ քաղաքացի, նրանցից վեցի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն:

Հայ-ֆրանսիական բարեկամության հուշատախտակն արդեն պուրակում է: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանը, ինչպես մյուս հայազգի ֆրանսաբնակները կարծում է, որ Մանուշյանի անունը Երեւանում վաղուց պետք է հայտնվեր: 

Մարդաշատ պուրակը սպասում է նախագահների հետ ավելի մտերմիկ հանդիպման: Բարեկամ երկրների նախագահները հանդիպում են նաեւ երեւանցիների հետ: Իսկ վերջում, հայ-ֆրանսիական պատմական բարեկամության պուրակ է գալիս մաեստրոն` հայ-ֆրանսիական ջերմության գլխավոր խորհրդանիշը: Նախորդ օրվա համերգը սպասված էր ու նաեւ հոգնեցուցիչ, Շառլ Ազնավուրն այսօր չի ուզում խոսել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել