Ինձ թվում էր` միայն ինձ մոտ է այդպիսի կարծիք ձևավորվել, որ ՀՀԿ-ն սկսել է ակտիվորեն կյանքի կոչել Վանո Սիրադեղյանի կադրային քաղաքականության դրույթները, այն ինչ պարզվեց, որ շատերն են եկել այդպիսի եզրահանգման:
Հիշո՞ւմ եք, չէ, թե ինչպիսի արտահայտություն հնչեց Վանո Սիրադեղյանի կողմից մոտ քսան տարի առաջ` «Պոլի փետ լինի, մենակ ՀՀՇ-ից լինի»: Հիմա խնդրում եմ ասեք` արդյոք նույն բանը չի կատարվում հիմա… Մարդուն նախարարի պաշտոնից հանում են, նշանակում են մարզպետ, նույնիսկ գյուղապետերի մակարդակով է այս երևույթը աշխատում, այսինքն՝ չընտրվեց իրենց ՀՀԿ-ական գյուղապետը, երկրորդ անգամ նրան անմիջապես տանում են մարզպետարան կամ այլ կառույցներ, կարևորը, որ նա հանկարծ մի ակնթարթ անգամ առանց գործի չմնա: ՀՀԿ-ն սկսել է ընդհանրապես ուշադրություն չդարձնել կադրերի պրոֆեսիոնալիզմին, նրան միայն մի հարց է հետաքրքրում` ինչ կուսակցական պատկանելիություն և հայացքներ ունի տվյալ անձը:
Հ.Գ. ՀՀԿ-ն երևի դասեր չքաղեց ՀՀՇ-ի` ժողովրդական լեզվով ասած, «պռավալներից» և, ժառանգելով նրա կադրային քաղաքականությունը, նա մոտեցնում է իր քաղաքական պարտության օրերը. սթափվեք. պարոնայք, այսպես երկար չեք կարող ձգել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=522582914520633&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել