EU_Sankcii6401in.am-ը գրում է.

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը մայիսի 12-ին կայցելի Կիև։ Այս մասին հինգշաբթի հաղորդել են Եվրոպական խորհրդի մամլո ծառայությունում։ Ինչպես հաղորդվում է, Վան Ռոմպեյը Կիև կմեկնի Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հրավերով, տեղեկացնում է ITAR-TASS-ը։

ԵԽ ներկայացուցչի և կիևյան իշխանությունների բանակցությունների գլխավոր թեման, ինչպես ասվում է մամլո ծառայության հաղորդագրությունում, կլինի նախապատրաստությունը մայիսի 25-ին նշանակված Ուկրաինայի նախագահական ընտրություններին և իրավիճակի կայունացման հեռանկարի քննարկումը։

Այցը կկայանա մայիսի 13-ին Բրյուսելում կայանալիք Եվրահանձնաժողովի և Ուկրաինայի ժամանակավոր կառավարության անդամների համատեղ նիստի նախօրեին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել