Լիլիթ Հովհաննիսյանն անցել է անարդար պայքարի։ 
Հայտնի երգչուհի Լիլիթ Հովհանիսյանը «սպառնում է» ինձ իր յութուբյան ռեփորթներով։ Նա չի կարողանում ընդունել առողջ քննադատության։
Երկու օր առաջ յութուբում տեղադրեցի հոլովակ, որում ներկայացնում էի երկու երգչուհիներ՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Լիլիթ Կարապետյանի տեսահոլովակները, որտեղ իրենք կատարում էին պարային շարժումներ, որոնց իմաստը մի քիչ անհասկանալի էր: Սակայն կարծես թե Լիլիթ Հովհաննիսյանին դա դուր չի եկել, և նա սկսել է ռեփորթ անել իմ յութուբյան էջը, ու այսօր ես կարող էի կորցնել իմ էջը: Սակայն խելքին մոտիկ գտնվեցի և հեռացրեցի տեսահոլովակը, որպեսզի յութուբի կողմից չզրկվեի էջիցս:
Հիմա հարց Լիլիթ Հովհաննիսյանին:
Հարգելի Լիլիթ Հովհաննիսյան, տեսահոլովակի մեջ Ձեզ կամ քեզ ի՞նչը դուր չէր եկել: 
Եթե կարող եք՝ ստեղծեք այնպիսի տեսահոլովակ, որպեսզի չարժանանաք քննադատության՝ լսարանի և լրագրողների կողմից: Իսկ եթե Ձեզ քննադատում են, ուրեմն հասկացեք, որ ԱՐԺԱՆԻ էիք:

Շնորհակալություն
Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել