488356_004dAraratnews.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի Թաիֆ քաղաքում կառուցվելու է նոր միջազգային օդանավակայան՝ նախատեսված Մեքքա ուղևորվող ուխտագնացների համար։ Երկրի Քաղավիացիայի վարչությունն (General Authority of Civil Aviation, GACA) օդանավակայանի շինարարության պայմանագիրը մտադիր է կնքել 2015 թվականի առաջին կեսին։ Տեղեկացնում է Reuters-ը։

GACA-ի ներկայացուցիչ Խալիդ Ալ-Խայբանիի խոսքերով՝ կնքվելու է «կառուցում-գործարկում-հանձնում» տեսակի պայմանագիր։ Տենդերը շահած ընկերությունը կկառուցի օդանավակայանը, կգործարկի այն և բոլոր ծախսերը հանելուց հետո կհանձնի պետությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել