Հարգելի ԱՄՆ դեսպան, չե՞ք մտածում, որ անում եք հայտարարություններ, որոնք վնասում են տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը: ՌԴ-ի դեսպանը խորհուրդներ է տալիս մեզ, Դուք ինչ-որ վերադարձման խնդիր եք արծածում: Իմ կարծիքով, սա ոչ այլ ինչ է, քան ռուս-ամերիկյան դիվանագիտական թեթև կրակոցներ միմյանց դեմ: Ամեն մեկը փորձում է իր ազդեցության ու հնարավորության չափը որոշել: Գիտեք` ինչ, մի ուրիշ պետություն ման եկեք ու գտեք միմյանց վրա դիվանագիտական կրակոց արձակելու համար: Էդ դիվանագիտական կրակոցների վերջը, լավ գիտենք` ինչ կրակոցների է բերում: Հիմա էլ ուզում եք Հայաստանի տարածքում ձեր կռիվ ղալմաղալը գցեք: Բարև ձեզ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



