1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ը ևս 10 տարով երկարաձգել է Ջիբութիում «Քամփ Լեմոնիե» ռազմաբազայի վարձակալության ժամկետը: Նշվում է, որ բազան ռազմավարական լուրջ նշանակություն ունի: Թարմացված պայմանագիրը Սպիտակ տանը ստորագրել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ջիբութիի նրա գործընկեր Իսմայիլ Օմար Գելեհը՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Համաձայն պայմանագրի՝ ԱՄՆ-ը տարեկան կվճարի 63 մլն դոլար: Պայմանագրով նախատեսվում է ժամկետի՝ ևս 10 տարով երկարացում: Վարձակալության ավարտվող շրջանի շրջանակում վճարը կազմել է տարեկան 38 մլն դոլար:
Կողմերը նշել են բազայի մեծ կարևորությունը միջազգային ահաբեկչության և «Աֆրիկյան եղջյուրի» շրջանում ծովահենության դեմ պայքարի գործում:
Բազան կիրառվում է որպես հարթակ՝ ահաբեկչական գործունեություն իրականացնելու մեջ կասկածվողների դեմ հարձակումների համար: Այդ տարածաշրջանում գործում են «Ալ-Քաիդան»՝ Եմենում, և «Ալ-Շաբաբը»՝ Սոմալիում:



