1in.am-ը գրում է.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երկուշաբթի Աբու-Դաբի կատարած այցի ընթացքում հայտարարել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում միջնորդի դերով հանդես գալու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
«Անհրաժեշտ է ճգնաժամը լուծել խաղաղ ճանապարհով, և ես պատրաստ եմ դրանում մասնակցել, եթե անհրաժեշտ է»,- հայտնել է Պան Գի Մունը գործակալությանը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1279047.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



