
Օդրի Հեփբերնը պարզապես գերել է հանդիսատեսին իր նրբագեղությամբ և տաղանդով, որն այդքան վառ կերպով դրսևորվել է «Զվարճալի մռութիկ», «Հռոմեական արձակուրդներ», «Նախաճաշ Թիֆանիի մոտ» կինոնկարներում: Բոլորն Օդրիին հիշում են իբրև երիտասարդ ու ժպտերես աղջնակ: Նա այդպիսին է մնացել հանդիսատեսի հիշողության մեջ, քանի որ տարիներն անզոր էին նրա գեղեցկության առաջ: Թեպետ ժամանակի ընթացքում նրա դեմքին խորշոմներ հայտնվեցին, նրա դեմքից այդպես էլ չչքվեց աղջկական չարաճճիությունն ու անմեղությունը, որով նա գրավել է բազմաթիվ երկրպագուների սրտերը: Տարիների հետ նրա ժպիտը չխամրեց, քանի որ նրա համար երիտասարդությունը հոգեվիճակ էր, իսկ հոգու փայլը երբեք չի մարում: Օդրի Հեփբերն իր օրինակով ապացուցել է, որ կյանքը չափազանց կարճ է, որպեսզի մենք մտահոգվենք կնճիռների մասին:












Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել