Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը «Հետք.am»-ի հետ հարցազրույցում, Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության դեպքերի մասին խոսելիս, մասնավորապես նշել էր. «Նամակի հետքերով գնացինք, հիմնականում չի համապատասխանում իրականությանը: Մեր աշխատակիցները 4 օր մանրակրկիտ ուսումնասիրել են, ես ինքս էլ այնտեղ եղել եմ, զրուցել եմ երեխաների հետ: Ես ունեմ իմ տեսակետը, ուղղակի վերջնական վերդիկտը ներկայացնելիս…այնտեղ մեր մոնիտորինգի արդյունքներում հիմնականում ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը»:
Չէ հա, լուրջ ես ասում պարոն Բերիկյան: Ստացածդ խիստ նկատողությունն ու կարգապահական տույժը վկա: Հիմա ում նստատեղն ես ուզում ծածկել: Դպրոցի տնօրենի, թե .... արի ասա էլի: Հա ու նաև ասա` ում, որ ուզում ես «պահել»` ինչ շարժառիթներից ելնելով: Մեկ է արդեն հասկացել ես` նախկինի պես չես կարողանա հանգիստ կուշտ ու կուռ ապրել: Բա պատկերացնում ես` հանկարծ ու լրագրողները սկսեն ավելի խորանալ ու «քչփորել» .... ու վերջում էլ հանրային «վերդիկտ» կարդալ .... Բայց ինչ տիպիկ կոմունիստական կարդ ես, անկեղծ ասած` լրիվ բրեժնևյան կոմունիստ, իսկը էս համակարգին արժանի կադր: