Երբ Արմեն Մուրադյանը 2014թ. ապրիլի 23 ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվեց ՀՀ առողջապահության նախարար, որոշ լրատվամիջոցներ ու անհատ հիմնականում հին ֆեյսբուքաբնակներ ուղղակի հայտարարեցին, որ վերջինիս այդ պաշտոնի նշանակման համար «մասնակցություն» է ունեցել Գարեգին Բ-ն, ինչի համար ամենայն հավանականությամբ հիմք էր ծառայել այն, որ պարոն Մուրադյանը 2012 –2014թթ. եղել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, գործադիր տնօրենը, իսկ հիվանդանոցը նկատվում է որպես եկեղեցապատկան: Դժվար է ասել, թե ներդրված ու շրջանառված այդ կարծիքում որքա՞ն է ճշմարտության և որքան երևակայության մասնաբաժինը, հատկապես, որ առողջ դատողականությամբ եթե մոտենանք ու քննարկենք ներկայացված սցենարները, ապա նման «մասնակցության» մասին տեղեկատվության “«արտահոսք» կարող էր լինել միայն երեք աղբյուրից` կաթողիկոսից, նախագահից ու վարչապետից, կամ նրանց մերձավոր շրջապատից, սակայն քննարկողներից և ոչ մեկը, ըստ էության, վերոնշյալների հետ ինչպես անմիջական այնպես էլ տեղեկատվական-աղբյուրային կապ չունեն ու ստիպված են եղել իրենց տեսակետը հիմնավորել միայն նրանով, որ Ա. Մուրադյանը պաշտոնավարել է արդեն նշածս եկեղեցապատկան հիվանդանոցում: Ավելի պարզ ասած` որքանով է հավանական համարվում, դիցուք այն, որ նախագահը վարչապետին երրորդ մարդու ներկայությամբ ասի` «Արի առողջապահության նախարար նշանակենք Արմեն Մուրադյանին, կաթողիկոսն է խնդրել», կամ վարչապետը նույն բանն ասի նախագահին կամ էլ կաթողիկոսը նախագահին կամ վարչապետին, կամ նմանատիպ մի բան: Եթե նույնիսկ նման բան եղած լինի էլ, դա երբեք չի հանրայնանա ու երբեք ոչ մեկ չի իմանա, դա միանշանակ է. և պատմության մեջ անցյալում և ներկայում նույնիսկ համաշխարհային պրակտիկայում, նման միջնորդությունները սովորաբար մնում են հանրային «աչքից ու ականջից հեռու ու փակ», եթե իհարկե հետագայում, որոշակի ժամանակ անց, առանձնակի հանգամանքներ ի հայտ չեն գալիս, որպեսզի հանրայնացվի: Ինչևէ: Սա պարզ այսպես ասենք դասագրքային աքսիոմ է ու նման քննարկումները այլ բան չէին, քան միայն սեփական հրապարակման մեջ ինտրիգայնության դոզայի ավելացմանը միտված լրագրողական խորամանկություն, հատկապես հաշվի առնելով, գործող անձերի հանդեպ եղած հանրային և հետաքրքրությունը և ոչ այնքան միանշանակ կարծիքն ու մոտեցումները: Իհարկե կարելի է նաև հասկանալ հասարկությանը, ում մոտ գործող անձինք ունեն բացառիկ ցածր վստահություն, հետևաբար նաև հասարակությունը կամա, թե ակամա կարող է առաջ քաշել նմանատիպ վարկածներ ու նաև ենթարկվել որոշակի շահագործման` ինչ ինչ նկատառումներից ելնելով ամենատարբեր շրջանակներին սպասարկողների կողմից նման վարկածների շրջանառության մեջ դնելու մասով ապակողմնորոշվելով: Մինչդեռ, եթե սթափ ուղեղով մոտենանք հարցին ու նայենք թեկուզև միայն Ա. Մուրադյանի կենսագրությանը, ապա որևէ մեկի մոտ կասկած չի մնա, որ ընտրվել է իրոք արժանավոր թեկնածու: Նախ ազնիվ մարդ ու բժիշկ, ով «կապված» է հասարակությանը Հիպոկրատի երդմամբ և ապա նաև նոր դեմք կառավարության մեջ, թարմ գաղափարներ, սկզբունքներ ու մոտեցումներ ունեցող մեկը, ով հատկապես որևէ քաղաքական կամ այլ աղմկահարույց խնդրի հետ կապված չէ ու չունի որոշակի շերտերի մոտ «ընդունված չլինելու» հանգամանք: Հետևաբար կարծում ենք այս պարագայում գոնե կառավարության նախարարներից, գործ ունենք իրոք պրոֆեսիոնալի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել