Եթե անգամ Կոնգրեսի անդամ չեք, Կոնգրեսին չեք համակրում, Կոնգրեսի ակտիվիստներիցս էլ զզվում եք սրտխառնոցի աստիճան միևնույն ա ես ակնկալում եմ ձեզ տեսնել վաղը՝ 24.07.2012թ. գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունենալիք բողոքի ցույցին։
Ճիշտ է հարցը վերաբերվում է ՀԱԿ 4 ակտիվիստների ճակատագրին, որոնք իրենց քաղաքական դիրքորոշման ու հասարակական-քաղաքական ակտիվության պատճառով կարող են անարդարացի դատապարտվել մինչև 6 տարի ազատազրկման, սակայն սա միայն Կոնգրեսի ու ՀԱԿ ակտիվիստներիս խնդիրը չէ։ Սա Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի քաղաքացիական հասարակության խնդիրն է, որովհետև հասարակական անտարբերությունը այս հարցի նկատմամբ կարող է հիմք հանդիսանալ վտանգավոր ավանդույթի հաստատման համար։ Սա միայն քաղաքական հարց չէ։ Սա բարոյական հարց է։ Բարոյական քաղաքացին չպետք է հանդուրժի քաղաքական հետապնդումների պռակտիկան Հայաստանում։ Բարոյական քաղաքացին չպետք է հանդուրժի քաղաքական բանտարկյալների առկայության փաստը Հանրապետությունում։
Ես սպասում եմ ձեզ։ Վաղը՝ հուլիսի 24-ին ժամը 17:00-ին գլխավոր դատախազության մոտ!
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Payqar/posts/4243680499987
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել