Ուկրաինայում լարվածությունը թռիչքային աճ է գրանցում ու խոսվում է նրա մասին, որ արդեն այս գիշեր կամ ամենաուշը վաղը առավոտյան կսկսվեն Հարավ-Արևմուտքի ապստամբած բնակավայրերի վրա գրոհները՝ Կիևի կամակատարների կողմից:
Ի դեպ, անհրաժեշտ կառուցվածքային փոփոխություններ արվել են և «Հակաաահաբեկչական» օպերացիան մինչ այս գլխավորող Ավակովին, փոխարինել են Ուկրաինային Անվտանգության ծառայության ղեկավարով, ով ազգայնականների թևին է հարում և ով կարծես թե պայմանավորվածության է եկել Աջ Սեկտորի հետ:
Նոր սցենարում նախատեսված չէ հիմնական շեշտը դնել կանոնավոր բանակի, ոստիկանության ու ներքին զորքերի վրա: Հիմնական ջութակը լինելու են հենց աջ սեկտորի ակտիվիստները, ում կզինեն ու կնետեն ֆեդերալիզացման կողմնակիցների վրա և ովքեր հաստատ չեն տվայտվի՝ սեփական համերկրացիներին սպանելու հարցում:
Եթե Կիևյան խունտան գնա այս քայլին, ապա նա կբացի Պանդորայի արկղը, որովհետև Ռուսաստանը շատ պարզորոշ ասել և ցույց է տվել, որ եթե ժողովրդի դեմ սկսեն բանակ ու զենք կիրառել, ապա Ռուսաստանը միանգամից զորք կմտցնի Ուկրաինա և այդ ժամանակ կտեսնենք, թե ի՞նչ են անելու բանդերականները: Չէ՞ որ մի բան է բավականին թույլ զինված կամ էլ առհասարակ անզեն ժողովրդի դեմ պայքարել զինված հրոսակախմերով և միանգամայն այլ բան՝ ռուսական կանոնավոր բանակի, որը հիանալի սպառազինություն ու պատրաստվածություն ունի:
Մնում է հուսալ, որ արյունահեղություն այնուամենայնիվ չի լինի, իսկ եթե լինի էլ, գոնե մեծ արյուն չլինի: Իսկ խունտան պատասխան է տալու, ինչպես նաև նրանց փայփայած բանդերականները: