Երիտասարդ Շարմազանովի երիտասարդ օգնականին հուշում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում բազմակուսակցական համակարգ է: Կոմունիզմի դարաշրջանն անցել է, իսկ Հանրապետականիզմի դարաշրջան չի լինելու: Հայաստանի Հանրապետությունում թե´ նախագահի, թե´ վարչապետի, թե´ ԱԺ նախագահի, թե´ նախարարների ու պատգամավորների պաշտոններին կարող են հավակնել և հավակնելու են բազմաթիվ կուսակցությունների ներկայացուցիչներ: Մենք վերջապես ապրելու ենք ազատ երկրում:
Ի դեպ, այս պահի դրությամբ երիտասարդ Շարմազանովի երիտասարդ օգնականի ֆեյսբուքյան էջին որևէ գրառում չկար, մինչդեռ իշխանական կայքերը արդեն վերցրել են այդ իբր գրառումը իբր նրա ֆեյսբուքյան էջից: Եզրակացությունները հանրությանը:
ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ՝ Արսեն Մկրտչյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=305347916279215&id=100004120263018&stream_ref=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



