Էհ, պարոն Հրայր Թովմասյան, տեսար ասածդ ղալաթը ինչքան թանկ նստեց վրադ: Իսկ քեզ չներվեց կրեատիվությունդ .... Բա հո հեշտ չէ, ղալաթ ես ասել, էն էլ ում .... հիմա ոնց ես առանց պորտֆել յոլա գնալու: Պատասխան պահանջելու ես արդյոք չատլախի համար թե չէ: Գիտես չէ, խոսք ես տվել, որ պաշտոնի չլինելու դեպքում չաթլախ ասողին տեղը ցույց տալու ես: Հիմա կանես, թե էլի կռուտիտ կլինես: Գիտես չէ խոսքերից աբխադիտ լինողը ....
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Հովհաննես Մանուկյանը նշանակվել է արդարադատության նախարար:
Հիշեցնենք նաև, որ փետրվարին Աժ-ում ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադառնալով Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից լրագրողների հետ զրույցում արված` «Ղալաթ են անում» արտահայտությանը` ասել էր. «Ըստ էության վիրավորում է Ազգային ժողովին: Հետո փորձել է բացատրել, թե«ղալաթ» բառը արաբերեն նշանակում է սխալ, սակայն դրա փոխարեն կարող էր ներողություն խնդրել: Եթե բառարաններով են առաջնորդվում, ուրեմն մենք էլ պետք է ասենք՝.«Ղալաթ ես անում այ չաթլա՞խ»: