Ռուսները վճռական «հարձակման» կանցնեն Մայիսի 9-ից ու դա կանեն երկու հիմնական «ֆրոնտերով»՝ Ուկրաինա և Մոլդովա: Այս երկու երկրներում էլ Հաղթանակի օրվա առնչությամբ պիկային աճ կլինի պրոռուսական ու հակառուսական շերտերի միջև և խիստ հավանական են բախումներ:
Ռուսաստանն էլ կօգտագործի արդեն իսկ հավաքած թափը և դրան կհավելի հայրենասիրական այն վերելքը, որը, անկախ ամեն ինչից, տալիս է Հաղթանակի օրը, ու մի հատ արագ բլից կրիգ կանի, որի արդյունքում վերջնականապես կազատագրի Ուկրաինան՝ նեոնացիստների ու օլիգարխների այս խայտառակ բանդայից, իսկ Մոլդովայում էլ կհասնի նրան, որ երկիրը կամ կբաժանվի ռուսախոս-ռումինախոս հատվածների, կամ էլ ամբողջությամբ կվերադառնա Ռուսաստանի ազդեցության տիրույթ:
Այս երկու երկրներում իշխող ռեժիմների միակ շանսը այն է, որ նրանք հնարավորինս պետք է խուսափեն ցանկացած տիպի բախումներ թույլ տալուց և ազգայնական հռետորաբանությունից, որովհետև ռուսները, անկասկած, կօգտագործեն դա, իսկ վերջին մի քանի ամիսների փորձը հստակորեն ցույց է տալիս, որ Արևմուտքն իրականում այդքան էլ ուժեղ ու ազդեցիկ չէ Ռուսաստանի դեմ, որքան դա շատերին էր թվում, ու կբավարարվի պատժամիջոցների հերթական անատամ փաթեթով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/andranik.isahakyan.7/posts/1552372754989179?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել