Բա իմացաք, թե ինչ է եղել: ՀԱԿ-ի ղեկավարության տակ գտնվող մամուլը գրում է. «Իշխանությունները թուլացնում են ԲՀԿ-ին, որ պառակտեն «քառյակին» և թուլացնեն ՀԱԿ-ին»:
Նման նախադասություն միայն մեկ մարդու մտքով կանցներ, որ հուշեր իրենց «տակ» գտնվող լրատվամիջոցին: Համոզված եմ, որ դա մեծն մտավորականն է, ով երկար ամիսներ է չարչարվում է մնալ գծի մեջ, «կալբասնոցում» ծնունդներ և խնջույքներ նշելու համար: Ով ստացավ «Տոյոտա Քեմրի» ծառայողական մեքենան և մոռացավ ժողովրդի շահը, որի համար քիչ էր մնում փողոց դուրս գային: Ելույթ էին ունենում, թե բյուջեյի փողերով թանկանոց մեքենաները մեզ պետք չեն, բայց արի ու տես, որ ամենաթանկանոցներից մեկը իր ծառայողական մեքենան է:
Իհարկե այս ամենը վախի դրսևորում է, ինչը շատ պարզ երևում է: Մեկ անգամ «գծի մեջ» գտնված ՀԱԿ-ի համար շատ դժվար է կտրվել փողից և հիմա ամբողջ կուսակցությունով փորձում են հասարակությանը համոզել, որ իրենք «կույս» են: Բայց միշտ և ամեն ինչին լինում է համարժեք պատասխան` «поезд ушел» տղաներ, իսկ անցածը էլ հետ չես բերի:
Հ.Գ ՀԱԿ-ը արդեն շուտվանից գոյություն չունի, ՀԱԿ-ը արդեն երկար տարիներ է սպառել է իրեն և դարձել «քաղաքական դիակ»: