Ավետարան՝ ըստ Ազատիչի.
Առաջին օրը Արարիչը (այսուհետ՝ Ազատիչը - խմբ.) ստեղծեց կուտակայինը: Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ:
Երկրորդ օրը Աստված ստեղծեց այլընտրանքը, խոսեցրեց իր դեմ, ապա օգտագործեց որպես հաճախորդ և տեսավ, որ լավ է: Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ:
Երրորդ օրը Աստված վերանշանակեց Հասմիկին՝ լուսավորյալ առաջնորդին մշակույթի՝ ինչպես արեգակը, լուսինը և բոլոր աստղերը՝ երկիրը լուսավորելու համար: Աստված տեսավ, որ լավ է: Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ:
Չորրորդ օրը Աստված նշանակեց Հրանուշին, չհասկացավ՝ ինչի համար, տեղավորեց մի փափուկ աթոռի և որոշեց սրբագրել իր սխալը՝ ստեղծեց ծովի բոլոր կենդանիներին և երկնքի բոլոր թռչուններին: Աստված տեսավ, որ լավ է: Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ:
Հինգերորդ օրը Աստված նշանակեց Նարեկին քաղաքաշինության նախարար: Եվ Աստված չտեսավ, բայց մամուլը տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծվել է Նարեկի օրոք, լավ չէ: Եվ չեղավ դատ, բայց եղավ երեկո, և եղավ առավոտ:
Վեցերորդ օրը:
Յոթերորդ օրը Աստված ավետեց Գալուստը, և տեսավ, որ անհոդաբաշխ է...
Ութերորդ օրը Աստված չորս կողմը նայեց, և տեսավ, որ իր և իր թիմի գնալու ժամանակն է...