Քաղաքամաթեմատիկական խնդիր (Special for my ընդդիմադիր friends )

Դիցուք

ԱԺ նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը

101 կողմ
3 դեմ

Փոքրիկ հիշեցում ՝

ՀՀԿ - 68
ԲՀԿ -36
ՀԱԿ -7
ՕԵԿ -6
ՀՅԴ -5
«Ժառանգություն» - 5
անկուսակցական պատգամավոր -2

Հարց- Գտնել կողմ քվեարկողներին:

Լուծում՝

1)ՀՀԿ (68) +ՕԵԿ (6) = 74 Հաշվենք, որ ՕԵԿ-ը մեր կողմն ա քվեարկել

2) 74 + 2 = 76 Հաշվենք, թե անկուսակցական երկու պատգամավորները իրենց ձայնը տվել են ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին

3) 101- 76 = 25 ^^^^^^^??

Վերը նշված արդյունքը հաշվարկված է մաքսիմալ ձևով, որը բացառում է հրաշալի քառյակի առկայությունը 76 ձայնի մեջ, ԲԱՅՑ ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ԽՐՈՒՄ Է 25-ի մեջ: Հիշեցնեմ, որ Գալուստ Սահակյանի այլընտրանք այդ պաշտոնին հավակնում էր նաև Հրանտ Բագրատյանը, ով ստացավ 101 դեմ, և 3 կողմ ձայն:
Բնական է, որ մի կողմը հենց Բագրատյանն է, մյուսը Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարել է այդ մասին, իսկ ահա երրորդ քվեարկող եղել է Ալեքսանդր Արզումանյանը, ով հեռախոսով լուսանկարել էր իր քվեաթերթիկն ու ցույց տվել լրագրողներին:

Փաստացի ստացվում է, որ Գալուստ Սահակյանին քննադատող «հրաշալի քառյակը» իր ձայները տվել է հենց իրեն, իսկ ահա «սվոյ» համարվող Բագրատյանին նույնիսկ իր սեփական կուսակցության յոթ ներկայացուցիչներից հասել է երեք ձայն, որից մեկը հենց ինքն է:

Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է «հրաշալի քառյակ»- ի վոզդուխ լինելու մասին: Ինչ խոսք, վատ չխաղացիք. տեղ-տեղ հավատս եկավ... բայց հանդիսատեսի մոտ հիշվումա կուլմինացիոն պահը, որը դուք պռավալ տվիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել