1in.am-ը գրում է.
Քիչ առաջ ավարտվեց ԱԺ նախագահի ընտրությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀԿ-ից առաջադրվել էր Գալուստ Սահակյանը և ՀԱԿ-ից՝ Հրանտ Բագարտյանը: Գալուստ Սահակյանի օգտին քվեարկել էին ոչ միայն ՀՀԿ-անները, այլև ԲՀԿ-ականները:
ՕԵԿ-ից քվեարկության եկան Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը, սակայն լրագրողներին չասացին, թե ում են ընտրել:
Ինքնաառաջդրված Հրանտ Բագրատյանի օգտին, ինչպես հայտարարեցին, քվեարկել են Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը:
Քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ստացել է 101 կողմ, 3 դեմ, իսկ 3 կողմ, 1 դեմ ձայն ստացել է Հրանտ Բագրատյանը: Քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1271374.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



