Պարզվում է` մեր նախարարների մեծ մասի համար ամառը տքնաջան աշխատանքի շրջան է.
«Չեմ հանգստանալու այս տարի»,-ասում է Աշխատանքի եւ սոցիալական հարցեր նախարար Արտեմ Ասատրյանը։
Ինչպես Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, այնպես էլ նորանշանակ մյուս նախարարներն այս տարի, ըստ օրենքի, չեն կարող օգտվել արձակուրդի իրավունքից: Իսկ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն հանգիտն անցկացնելու տարբերակ է գտել. «Կիրակի օրերը թոռնիկներիս հետ քաղաքից դուրս որեւէ տեղ հանգստանալու կգնամ: Ես նախընտրում եմ իմ հայրենի Տավուշում հանգստանալ»:
Արդյո՞ք այս կերպ պարոն Դումանյանը հետեւում է վարչապետ Տրգրան Սարգսյանի կոչին` հանգիստը կազմակերպել հայրենի հանգստյան վայրերում: Նախարարը վստահեցրեց, որ ինքն իր ամբողջ կյանքի ընթացքում Հայաստանում հանգստանալը նախընտրել է արտերկրից.
Ի տարբերություն նորանշանակ նախարարների` հանգստի իր իրավունքից այս տարի լիարժեքորեն կօգտվի իր պաշտոնը պահպանած Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Նա պատրաստվում է հանգստանալ Սյունիքում։
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի պատասխանն տարբերվեց մյուսներից. պատասխանը սա էր՝ Սիբիրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել