Ուկրաինական իրադարձությունների ֆոնին արդեն նոր միտումներ են ի հայտ գալիս՝ ռուսական մեդիա-արևմտյան մեդիա պայքարի մասով: Իսկապես ռուսական մեդիան լուրջ ու ծանրակշիռ աշխատանք է իրականացնում այս օրերին: Որպես լոկոմոտիվ էլ, բնականաբար, հանդես է գալիս Russia Today հեռուստալիքը: Ամերիկյան գործիչնեը արդեն սկսել են սանկցիաների ու այլ պատիժների մասին չարչարկված հայտարարություններին զուգահեռ բացահայտորեն մեղադրանքներ ներկայացնել RT-ին` քարոզչություն իրականացնելու համար: Իսկ, որ RT-ն իրոք փայլուն քարոզչություն է անում, դրանում կասկած չկա: Սակայն ամերիկացիների զայրույթի պատճառը գլխավորապես այն է, որ RT-ն լուրջ մարտահրավեր է նետում CNN-ին ու նրա համաշխարհային մեդիադաշտում ունեցած մոնոպոլիային: Մոտավորապես նույն եռանդով է աշխատում, ինչ CNN-ը` Իրաք, Աֆղանստան, Լիբիա ամերիկյան ինտերվենցիաների, սիրիական դեպքերի լուսաբանման ժամանակ: RT-ի լրագրողների` երկակի ստանդարտների, ամերիկացիների` ուկրաինական դեպքերում ունեցած ներդրման մասին հարցերը, Լավրովի անգլերենով հարցազրույցները արդեն որերորդ անգամ են, որ բառիս բուն իմաստով փչացնում են Պետքարտուղարության խոսնակ Փսակիի ասուլիսները. ի դեպ, վերջին անգամ այն փչացրեց լրագրող Գայանե Չիչակյանը:)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/684302338315171?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել