Պայքարում ենք...

Ըստ հավաստի աղբյուրների` Պարույր Հայրիկյանը երեկ իր հանրահավաքը սկսել է աղոթքով: Րաֆֆի Հովհաննիսյանը այլևս միակը չէ, ու Պարույր Հայրիկյանը յուրաքանչյուր քայլով պայքար է մղում նրա դեմ: Հաջորդ տարի Պարույր Հայրիկյանը, ամենայն հավանականությամբ, ցեղասպանության 100-րդ տարելիցին կայցելի Թուրքիա և այնտեղ կդատապարտի այդ ոճրագործությունը:

Քառյակով հավաքվել էին՝ նիստ անեին, էն էլ Հովիկ Աբրահամյանը գնաց նիստին ու քառյակի նիստը որոշ ժամանակով կորցրեց իր ձևաչափը: Բայց դե Զուրաբյան Լևոնը էլի իրան չտիրապետեց ու ինչ-որ հարց տվեց.
-Էկել եք, որ ներքին ինֆորմացիա ստանաք:
Տո պրն. Զուրաբյան ջան, մարդը կլիսի այն, ինչ դուք խոսում եք, հո չի՞ ստիպելու, որ ձեր ներքինը պատմեք: Հանդիպմանը չգնացիք, գոնե սենց դեպքերում կառուցողական մոտեցեք:

Պայքար Ազատության հրապարակի համար: Պայքարի թաթերաբեմում են Հայրիկյան Պարույրը և Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆին բրոնյա է արել հրապարակը, իսկ Հայրիկյանը դրանից նյարդայնանում է: Արմենն էլ Մարտիրոսյան չի մեկնաբանում Պարույր Հայրիկյանի ասածները: Մի խոսքով, տանգոն մենակ չեն պարում:

Ֆեյքերի օրենքը մեկ տարով հետաձգվեց: Ֆեյքերը կարող են ևս մեկ տարի զարգանալ, հզորանալ, ուրախանալ ու պատրաստվել, որ մի տարի հետո նորից պայքարեն այդ օրենքի դեմ: Այստեղ էլ պայքար կա ֆեյսբուքյան տարածքների համար:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել