Հովիկ Աբրահամյանը եկել էր մեզ հետ զրուցելու. Ստեփան Մարգարյանը քառյակի հանդիպումից մանրամանսեր է փոխանցելPanorama.am-ը գրում է.

«Հովիկ Աբրահամյանը եկել էր մեզ հետ զրուցելու, ասելու իրենց մտադրությունների մասին, որ մենք սա ունենք և ասելու, ինչու են այդպես մտածում իրենք և ինչ են ուզում բերել Ազգային ժողով: Կառավարությունում հանդիպումից հետո ինչ-որ հարցեր էին մնացել և եկել էր դրանք ներկայացնելու», -այսօր Ազգային ժողովում քառյակի հանդիպումից հետո լրագորղների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:

Նշենք, որ այսօր ԲՀԿ խմբակցությունում տեղի ունեցած քառյակի նիստին անակնկալ ներկայացել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը` փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ միասին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել