![](/static/news/b/2014/04/152729.jpg)
Ստամբուլում Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման արարողությունները սկիզբ առան «Հայդարփաշա» երկաթուղային կայարանից, որտեղ 1915թ. ապրիլի 24-ին հավաքել էին ավելի քան 600 հայ երևելիների՝ մահվան երթի ուղարկելու նպատակով: Ստամբուլում տեղի ունեցող միջոցառումներին մասնակցում են Հայաստանի ու Սփյուռքի ներկայացուցիչներ: «Հայդարփաշա» կայարանում ելույթներ ունեցան Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիայի, «ԴուրԴե»-ի, Եվրոպական ժողովրդական հակառասիստական շարժման, Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչները, ինչպես նաև Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Հայաստանից։
Կից նյութը` այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10152097294357199&set=a.10150332897012199.347904.732287198&type=1&stream_ref=10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել