Մի քանի օր առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Հեֆֆերնը ակնարկեց, որ ԱՄՆ նախագահը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հանդես կգա խիստ ծանրակշիռ հայտարարությամբ: Այս «առանձնահատուկ» հայտարարությանը հաջորդեց Էրդողանի աննախադեպ ուղերձը հայ ժողովրդին, որը, բնականաբար, զերծ չէր թուրքական դիվանագիտությանը բնորոշ երեսպաշտությունից և հուզական «հումանիզմից»: Հատկանշական է, որ այսօր Թուրքիայի վարչապետի ուղերձը «ձեն-ձենի» տված ողջունել են ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը և անձամբ` Ֆյուլեն: Այս ֆոնի վրա, կարծում եմ՝ ԱՄՆ նախագահի խիստ ծանրակշիռ հայտարարությունը ավելի շատ նախորդ ուղերձների շարքից կլինի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/312292418924761?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել