ՕԵԿ-ը պոպուլիստական հերթական քայլն է փորձում անել, որը բարդ է որակել այլ կերպ, քան ուղղակի դիշովկայություն: Էսօր ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը (նույն էն Հովհաննես Մարգարյանը, ում վրա «ԱրմՔոմեդին» էր ղժժում՝ ամանորյա թողարկումներից մեկի ժամանակ՝ երկու բառ իրար կապել չկարողանալու համար), այսօր հայտարարել է, որ տեսեք-տեսեք, ՕԵԿ-ը դեռ ամիսներ առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանին հայտնել է իրենց մտահոգությունների մասին՝ կապված պարտադիր կուտակայինի բաղադրիչների իրավական ձևակերպման հետ:
Դե լավ, ենթադրենք, քաջ ծանոթ ենք սույն կարկառուն ՕԵԿ-ականի մտավոր պրոցեսների ոչ կայծակնային արագությանը, բայց անգամ Հովհաննես Մարգարյանը պետք է որ այնքան տկարամիտ չլինի, որ մտածի, որ մենք մոռացել ենք, թե ոնց է քվեարկել «մտահոգված» ՕԵԿ-ը՝ նույն պարտադիր կուտակայինի մասին օրինագծի քվեարկության ժամանակ: Մի հոգի խմբակցությունից դեմ չէր քվեարկել: Մտահոգներիս տեսեք...
Միակ բանը, որ ՕԵԿ-ին իրոք մտահոգում ա, էդ իրենց վարկանիշն ա, որն ավելի ցածր ա, քան մեր հարևանի կատվինը, դրա համար հիմա ամեն հնարավոր ու անհնար ձևերով պոպուլիզմի են դիմելու, որ մի երկու տոկոս կարողանան գոնե քերեն, այն էլ էնքան անտաղանդ են, որ դա էլ չեն կարողանում անգամ գրագետ կազմակերպել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել