2012 թ. հուլիսի 19-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն իր անձնական էլեկտրոնային փոստով ստացել է լատինատառ նամակ (կցվում է), որի հայերեն վերտառությունը ներկայացվում է:
«Բարև ձեզ հարգելի պարոն Սաքունց, ես էլ չգիտեմ ուր կարամ դիմեմ, գրել եմ բոլոր թերթերին, լրագրողներին, ոչ-ոք չի կարում այս նյութը տեղադրի, երևի վախում են, ինձնից վիդիո ելույթ են պահանջում, տենց տպավորություն ա, որ բոլորը իրար հետ կապված են: Ես արդեն բանակում ծառայում եմ մոտ 20 տարի, վերջին 10 տարի 3 բանակային կորպուսի զորամասերից մեկում և նոր հանդիպել եմ մի երևույթին որի դեմ թվում ա բոլորը անկարող են և բոլորը աչքները փակում են դրա վրա: Մեր կորպուսի շտաբի պետը նշանակվել է Գրիշա Խաչատուրովը, արդեն մի քանի ամիս, բոլորը հիշում են թե ինչի համար դրան բանակից հանեցին, և մեր մոտ սկսվել է տարօրինակ ծառայություն, ինքը բացարձակապես ծառայությունով չի զբաղվում, ոչ մի զորամաս մինչև հիմա չի այցելել, սկի մեր սահմանի տեղը չգիտի, ծառայության գալիս ա շաբաթվա մեջ մեկ կամ երկու օր, մնացած ժամանակը անցկացնում ա Երևանում և կազինոյի մեծ սիրահար ա, զբաղվում ա մենակ կադրային հարցերով, տեղավորելով պաշտոնների իրա «ախպերների» 12 ախպեր թայֆից, արդեն փոխել ա մի քանի հատ հրամանատարի նշանակելով իրա հնգերների «կյաժ» մականունով դուցի հրամանատարի, Նոյեմբերյանի հրամանատարի, Մեհրաբի, ով իրանցից չի սաղից ազատվում են, սաղ բանակի կորպուսներոմ արդեն իրանցից հրամանատարներ կան, 1 կորպուս Գորիսի և Կապանի կամանդիրները, 2 կորպուս Վարդենիս և Քելբաջարի, 4 Վայքի և Մեղրիի հրամանատարներ, մի քանի հրամանատար Ղարաբաղում, հիմա տենց ասացվածք կա բանակում եթե պաշտոն ես ուզում պտի 12 ախպերներից լինես, երևի էտ ամեն ինչը անում ա իրա պապայի օգնությամբ: Կորպուսում ստեղծել ա շատ լարված վիճակ, քրֆում ա բոլորին անպատվում ա, գործից ոչ մի բան չի հասկանում, մենակ հավայի ղժժում ա:
Խնդրում եմ մի ձևի տպագրեք, ես նախարին էլ բաց նամակ եմ գրել ոչ մի ռակցիա չկա, թերթում կամ Ձեր ցավոք չեմ կարա ներկայանամ հասկանալի պատճառներով, գործից կհանեն, ես էլ երեք երեխա ունեմ, եթե մի տեղ ես նյութը դուս կգա ինձ թվում ա նոր նախարարը իրար կգա: խնդրում եմ ինձ պատասխան գրեք, եթե դուք ետ նյութը չեք տպագրի, ես պտի մտածեմ էլ որտեղ դիմեմ, սա տասնյակ սպաների ամենօրյա ցավ է:
Հարգանքներով՝ սպասում եմ Ձեր պատասխանին»:
Խնդրում եմ մի ձևի տպագրեք, ես նախարին էլ բաց նամակ եմ գրել ոչ մի ռակցիա չկա, թերթում կամ Ձեր ցավոք չեմ կարա ներկայանամ հասկանալի պատճառներով, գործից կհանեն, ես էլ երեք երեխա ունեմ, եթե մի տեղ ես նյութը դուս կգա ինձ թվում ա նոր նախարարը իրար կգա: խնդրում եմ ինձ պատասխան գրեք, եթե դուք ետ նյութը չեք տպագրի, ես պտի մտածեմ էլ որտեղ դիմեմ, սա տասնյակ սպաների ամենօրյա ցավ է:
Հարգանքներով՝ սպասում եմ Ձեր պատասխանին»:
Նյութը՝ Haynews.am-ից
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/samo.fant/posts/202181839909946
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել