Քաղաքական շաբաթը բացվեց բավական հուսադրող լուրերով: Եվ այսպես, ինչպես գրում է ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ-ը, հղում տալով կառավարության սեփական աղբյուրներին, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ժամը 12-ին իր մոտ է հրավիրել քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին՝ քննարկելու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի հարցը։ Նկատենք, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը, որ մտադիր էին այս շաբաթ այդ հարցով Աժ արտահերթ նիստ հրավիրել և պատրաստվում էին այսօր արդեն Աժ քարտուղարությունից համապատասխան ձևաթուղթը վերցնել՝ պատգամավորների ստորագրությունները հավաքելու նպատակով, կառավարության խորհրդակցության պատճառով հետաձգել են նիստը։
Հայտնի է, որ խորհրդարանում ընդգրկված բոլոր վեց ուժերն էլ կմասնակցեն Հովիկ Աբրահամյանի հրավիրած քննարկմանը: 

Թե ինչ է քննարկվել, կամ ինչ որոշում է կայացվել և թե ինչ հայտարարի են եկել վարչապետն ու պառլամենտական ուժերի ներկայացուցիչները, կերևա արդեն առաջիկա օրերին: Սակայն քայլն արդեն իսկ բավական լուրջ տեղաշարժ է, եթե հաշվի առնենք, որ այն չի կառուցվում «Այս պահին եկաք երկխոսեցիք, լավ, չէ, կկորցնեք ձեր բացառիկ երկխոսություն ծավալելու իրավունքը» տրամաբանության շրջանակներում և ավելի կառուցողական ու փոխզիջումային է, դա արդեն ակնհայտ է թեկուզ և միայն քննարկումների ֆորմատից: Ըստ էության՝ Հովիկ Աբրահամյանն արդեն լիովին պատկերացնում է, որ իրեն բախտ է վիճակվել գլխավորելու հակաճգնաժամային կառավարություն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել