Մեր լրատվականներից մեկը բավականին հետաքրքիր հրապարակում է կատարել` փորձելով համեմատական անցկացնել Հովիկ Աբրահամյանի և Արթուր Բաղդասարյանի, ում լոբբինգով ի դեպ զբաղված է, կենսագրությունների միջև: Դե հասկանալի է նման նյութն ինչ ենթատեքստ պիտի ունենար, հատկապես, որ արդեն հրապարակման սկզբում հեղինակն հայտարարում է, որ սատարում է Ա. Բաղդասարյանին. այսինքն թե` անաչառության գործակիցը բավականին ցածր է: բայց և այնպես: Արթուր Բաղդասարյանի հանդեպ ամենայն հարգանոք հանդերձ կա մի հարց, որ երբեք անկարելի է շրջանցել: Նույնիսկ եթե Հովիկ Աբրահամյանը միայն հանրակրթական դպորցն ավարտած լիներ, իսկ Արթուր Բաղդասարյանը լիներ աշխարհի ամենագիտունը, միևնույնն է, այն, որ Արթուր Բաղդասարյանը մեղադրվել է Հայաստանի դեմ լրտեսության մեջ երկրորդ նախագահի կողմից, իսկ երկրորդ նախագահը այն մարդը չէր, որ անիմաստ խոսք ասեր, ուրեմն վերջ այլևս արժերկված է: Նույնիսկ եթե հիմա Արթուր Բաղդասարյանը երկնքից հրեշտակ էլ իջեցնի, որ ինքը անմեղ է ու հանիրավի անվանարկվել է, միևնույնն է ժողովուրդն էլ իրեն չի վստահում: Ինքը ինչպես ներքին այնպես էլ արտաքին աշխարհում նկատվում է որպես գրպանային կուսակցության պահեստազորայինի արժեք ունեցող լիդեր ու քաղաքական գործիչ: Ես անձի դեմ բան չունեմ, ես ասում եմ այն, ինչ կա: Շատ ժամանակ չի անցել այդ դեպքերից: Փառք Աստծո օտարալեզու մամուլւ փայլուն պահպանել է ամբողջը ու մերոնք էլ եթե ուզեն կարող են թարմացնել իրենց արխիվներն ու կրկին շրջանառության մեջ դնել: հարցը սա չէ, այլ այն, որ իրենից անկախ վերջինս, ունենալով փայլուն կրթություն ու գիտելիքներ, դարձավ <<ես եմ ձեր թագավորը ինձանից բացի թագավորներ չպիտի լինեն էս երկրում>> խաղի առաջին ու հիմնական զոհերից մեկը: Հովիկ Աբրահամյանը գոնե նման պատմությունների մեջ չի ընկել ու չի արատավորվել նման սկանդալների կիզակետում հայտնվելով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել