Հայերով հավաքվել, բայց ռուսերեն լեզվով էին քննարկում ազգային անվտանգության հարցերը (Տեսանյութ)Ի՞նչ է կատարվում էս... Շանթի ասած` նասելենյայի հետ (արդեն չեմ կարողանում գրել` ժողովուրդ, օրգանիզմս դիմադրում է), իրոք, շուռտիպ ե՞ն բոլորը, սատանայի որոգայթո՞ւմ, միստե՞րիա է, թե՞ ուղղակի մեռնող ժողովրդի բնականոն ընթացք, որն, այնուամենայնիվ, ամեն մի առանձին մարդու բանականության մեջ չի տեղավորվում, որովհետեւ խոսքը` խոսք, բայց իրականում հո չէի՞նք տեսել մեռնող ժողովուրդ ու դրա համար էլ շոկի մե՞ջ ենք....Տե~ր աստված...այլ փրկեա զմեզ ի չարեն....
Տգետը գիտունին տգետ է անվանում, ծաղրում ու առհամարհում, պոռնիկը բարոյականին` պոռնիկ, հա, հենց այդպես, բաց աչքերով ու հրապարակներում վղղալով, գողը ազնիվ մարդուն է գող ասում, անբարոյականը բարոյականին` անբարոյական, հոգին ծախած դավաճանը հայերանասերին է դավաճան հռչակել..... դասալիքը զինվորին է ծեծում ու սպանում, մեղադրելով նրան դասալիքության մեջ..... 
Ազգությունիցս ամաչում եմ արդեն, ուզում եմ թաքցնել, քողարկել...
Եվ ի՞նչ են անում, «Սկզբունքներ եւ արժանապատվություն» կարգախոսի տակ են հավաքվել ՀԺԿ (էլ չնկարագրեմ այդ կուսակցության ու նրա ղեկավարի կերպը..)... ու հարց են քննարկում, էն էլ ի~նչ հարց` ազգային անվտանգության հարցը, էն էլ ովքե~ր.... (Վաղարշակ Հարությունյանին ու միգուցե կադրից դուրս մի երկուսին հանած).... ռուսերեն են քննարկում, բա ո՞նց, ռուսերեն լեզվով, կրկնում եմ` «Սկզբունքներ եւ արժանապատվություն» կարգախոսի տակ..... Ուժ էլ չկա արդեն այս արարածների, այս նասելենյայի մասին մտածելու, ուղղակի մի ճշգրտում` ազգային անվտանգություն արտահայտությանը չխաբվեք, խոսքը ռուս ազգի անվտանգության մասին է....

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել