1in.am-ը գրում է.

Այս մասին շաբաթ օրը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա հաղորդել է, որ Ռուսաստանի արևմտյան շրջաններում տեղակայված զորքերին լրացուցիչ այլ ուժեր էլ են միացվել: Այլ մանրամասներ այս մասին նա չի հաղորդել: 

«Ուկրաինայի սահմանին զորքեր կան: Զորքերի մի մասը այնտեղ հիմնական սկզբունքով են տեղակայված, մյուս մասը տեղափոխվել է լրացուցիչ հիմունքներով, հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում... մի երկրում, որտեղ հենց նոր ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել»,- հայտարարել է Պեսկովը: Նրա խոսքերով՝ այսպիսով Ռուսաստանն իր անվտանգությունն ապահովելու նպատակով միջոցներ է ձեռնարկում: Պեսկովի խոսքերով՝ Ռուսաստանը ինքնավար պետություն է, այդ պատճառով էլ որտեղ և ինչ քանակությամբ զորքեր տեղակայի ինքնուրույն է որոշում: 

Միևնույն ժամանակ Պուտինի մամլո քարտուղարը հայտարարել է, որ Ուրաինայի արևելքում ՌԴ ռազմական ուժեր առկա չեն: 

Ինչպես հայտնի է, անցած շաբաթ ՆԱՏՕ-ն հրապարակել է Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի արբանյակային լուսանկարները: ՆԱՏՕ-ի գնահատականներով՝ ուկրաինական սահմանին մոտ գտնվող բազաներում 35-40 հազար ռուսական բանակի զինծառայողներ են կենտրոնացվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել