Psymag.am-ը գրում է.
Ի՞նչ է պետք անել, ամուր նյարդեր և առողջ նյարդային համակարգ ունենալու համար:
Օրվա ռեժիմ: Նյարդային համակարգն է կարգավորում բոլոր ֆիզիոլոգիական ֆունկցիաները, ապահովում օրգանիզմի կապը միջավայրի հետ, որոշում նրա աշխատունակությունը: Նյարդային համակարգի գործունեության խանգարումները կարող են հարուցել զանազան հիվանդություններ, անդրադառնալ մարդու վարքի և աշխատունակության վրա: Ուստի, չափազանց կարևոր է բարենպաստ պայմաններ ստեղծել ներվային համակարգի գործունեության համար: Այդ պայմաններից ամենակարևորն օրվա ռեժիմի խստագույն պահպանությունն է: Աշխատանքի, ակտիվ հանգստի և քնի կանոնավոր հերթագայումը հարուցում է միմյանց կապված բազմաթիվ պայմանական ռեֆլեքսների առաջացում, որոնք զգալիորեն դյուրացնում են բոլոր կենսական պրոցեսների ընթացքը, հետևաբար և փոքրացնում են ներվային համակարգի բեռնվածությունը:
Աշխատանք: Աշխատանքի ցանկացած տեսակը դրական ազդեցություն է ունենում մարդու նյարդային համակարգի վրա, այն ժամանակ, երբ անգործունեությունը վերջին հաշվով ընկճում է նյարդային համակարգը: Սակայն աշխատանքը պետք է որոշակի կերպով կարգավորված լինի: Առողջ մարդու աշխատանքի նորմալ տևողությունը պետք է լինի 8 ժամ: Սովորողները, նայած տարիքին, պետք է աշխատեն օրական 4-ից մինչև 8 ժամ, ընդ որում, այդ ժամանակի մոտավորապես երկու երրորդ մասը պետք է հատկացվի ուսումնական հաստատություններում կայացած պարապմունքներին, իսկ մեկ երրորդը՝ տնային պարապմունքներին:
Աշխատանքն անպատճառ պետք է ընդմիջվի հանգստի և սննդառության համար: Ընդմիջումների ընթացքում պետք է ամբողջովին շեղվել առօրյա գործերից ու չքննարկել աշխատանքային առկա ու հետագա խնդիրները, իսկ սովորողների դեպքում՝ լուծել խնդիրներ կամ քննարկել առաջիկա դասի հարցերը և այլն:
Հանգիստ: Հանգիստը մասնագիտական աշխատանքից կամ ուսուցումից ազատ ժամանակն է: Հանգիստը չպետք է պատկերացնել իբրև լիակատար անշարժություն և անգործունեություն: Հանգստի լավագույն և պարտադիր ձևը զբոսանքն է: Մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց, ինչպես նաև սովորողներին, օգտավետ է հանգստի ժամերին զբաղվել ոչ շատ հոգնեցուցիչ ֆիզիկական աշխատանքով, մանավանդ մաքուր օդում:
Ակտիվ հանգիստ կարող է լինել նաև՝ սպորտը:
Քուն: Որքան ավելի մարդը խստորեն է պահպանում անկողին մտնելու համար սահմանված ժամը, այնքան ավելի արագ և հեշտությամբ է քնում:
Քունն ընդգրկում է գլխուղեղի կեղևն ու նրանից ցած գտնվող ներվային կենտրոնները: Քնի ժամանակ հանգստանում են կեղևի ամենազգայուն և հեշտությամբ հոգնող բջիջները, բայց գլխուղեղի բնամասում տարբեր տեսակի գործունեության կենտրոնները շարունակում են աշխատանքը (թեպետև ոչ այնքան ուժեղ, որքան մարդու արթուն ժամանակ), ուտի և տեղի են ունենում շնչառություն, սրտի կծկումներ և այլն:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ