Էստոնական ERR ՀՌ կորպորացիան, վկայակոչելով Կրամատորսկում սեփական թղթակից Անտոն Ալեքսեևի հաղորդած տեղեկությունները, հայտարարում է, որ այն ռազմական տեխնիկան, որին այսօր տիրապետում են Կիևյան ինքնահռչակ իշխանությունները, ոչ միայն անհնարին է քաղաք գրոհել ու գրավել, այլ նաև հնարավոր չէ նույնիսկ մանկապարտեզ գրավել: Լրագրողը նշում է, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Տուչինովը հայտարարել էր, որ հակաահաբեկչական գործողությունները իրականացվելու են փուլային տարբերակով, մինչդեռ այսօրվա իրականությունն այն է, որ դրանք ոչ մի կերպ չեն իրականացվում, իսկ զորքի ռազմական տեխնիկական հագեցվածությունը հույսեր չի ներշնչում:
Այս մասին գրում է regnum գործակալությունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել