Պուտինի այցը Պեկին նոր լիցք կհաղորդի ռուս-չինական ռազմավարական համագործակցությանըPanorama.am-ը գրում է.

Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը Պեկինում ընդունելով ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայտարարել է, որ ինքը մեծ կարևորություն է տալիս ռուս-չինական բազմակողմ ռազմավարական կապերին և բարձր է գնահատում իր ընկերությունը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Իր հերթին, արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սի Ձինպինի հետ զրույցում նշել է, որ ՌԴ-ը մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը և կապերը Չինաստանի հետ և հույս է հայտնել, որ մայիսին նախագահ Պուտինի պաշտոնական այցի ընթացքում ռուս-չինական ռազմավարական կապերը էլ ավելի կընդլայնվեն: 

Պեկինում Լավրովը հանդիպումներ է ունեցել նաև իր չինացի գործընկեր Վան Իի հետ և քննարկել ռուս-չինական փոխգործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Վան Ին հայտարարել է, որ ՌԴ-ը և Չինաստանը պետք է ամրապնդեն ռազմավարական համագործակցությունը և ընդլայնել գործընկերությունը տարածաշրջանային և միջազգային հարցերում: Արձագանքելով Վան Իի հայտարարությանը Լավրովը նշել է, որ Պեկինը և Մոսկվան կարևորում են մայիսին կայանալիք նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան:

Իր պեկինյան այցի ընթացքում արտգործնախարար Լավրովը այցելել է նաև Չինաստանի մայրաքաղաքում գտնվող Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարության շենք և հանդիպումներ ունեցել աշխատակազմի հետ: 

ՌԴ-Չինաստան հարաբերությունները խորանում են տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում, որոնց թվում է 2001թ.-ին ստեղծված Շանհայի համագործակցության կազմակերպությունը: Անդամ երկրներն են Չինաստանը, ՌԴ-ը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը: Տվյալ կազմակերպությունը հարթակ է վերոնշյալ երկրների միջև քաղաքական, առևտրա- տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել