Դեռևս 2013 թ.-ի նախագահական ընտրություններից հետո շատերը սպասում էին նոր վարչապետին՝ կարծելով, որ հենց վերջինս է լինելու հաջորդ նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուն: Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հետո սկսեցին կանխատեսումներն առ այն, որ ինչ-որ ժամանակ անց ականատեսը կլինենք Տիգրան Սարգսյանի հրաժարականին, և միայն այդ ժամանակ պարզ կդառնա ՀՀԿ-ի նախագահի իրական թեկնածուն: Այս կանխատեսումը շատերի մոտ համոզմունք դարձավ, երբ օրեր առաջ հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանը, բայց ....

Հենց այստեղից է սկսվում ամենաուշագրավը: Թվում էր, թե նորանշանակ վարչապետի շուրջ կհամախմբվեն նաև քաղաքական այլ ուժեր, միասնական աշխատանքի շնորհիվ երկրում կփորձեն որոշակի բարեփոխումներ իրականացնել, տեսանելի արդյունքների ֆոնի վրա հեշտությամբ, անցնցում «կանցկացկեն» հերթական ընտրություններն ու համերաշխ «կկիսեն աթոռները»: Բայց ահա այս կանխատեսումը չարդարացավ: Ոչ իշխանական ուժերից և ոչ մեկ չցանկացավ կոալիցիա կազմել, դեռ ավելին՝ պարզվեց, որ անգամ կոալիցիայից ցանկանում է դուրս գալ ՕԵԿ-ը: Այս խառնաշփոթի պատճառն իրականում այն է, որ նոր վարչապետին նշանակելուց ընդամենը օրեր առաջ քննարկվեց նաև սահմանադրական բարեփոխումների հարցը, և, ըստ էության, քաղաքական ուժերի առջև դրվեց նաև այլ խնդիր: Այսպիսով՝ փոխվում է երկրի կառավարման մոդելը, և կուսակցությունները ստիպված են ժամ շուտ ապահովել կուսակցության համար այնպիսի վարկանիշ, որով կկարողանան որոշիչ դեր ունենալ նոր ձևավորվող խորհրդարանում: Այսպիսով՝ հենց սահմանադրական բարեփոխումները ստեղծեցին այս իրավիճակը: Այլևս թիմային խաղը և իրար մեջ ինչ-որ բան կիսելը ակտուալ չէ: Յուրաքանչյուր ուժ պետք է մտածի իր մասին:

Այս ֆոնի վրա ամենադժվար իրավիճակում հայտնվում են նոր կառավարությունն ու վարչապետը, քանզի դժվարանում է հնարավորությունը բազմաբևեռ գործունեության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել