Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

ՌԴ-ի ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինայում հակամարտության կտրուկ սրացումը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: 

Երկու երկրի առաջնորդները մեծ տեղ են հատկացրել ապրիլի 17-ին նշանակված քառակողմ ձևաչափով (Ռուսաստան, ԵՄ, ԱՄՆ, Ուկրաինա) բանակցություններին:

«Նրանք հույս ունեն, որ Ժնևի հանդիպմանը կհաջողվի հստակ ազդանշան տալ, որը կնպաստի իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելուն»,- հավելել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Գերագույն ռադայի նիստին հայտարարել է երեքշաբթի առավոտյան Դոնեցկի շրջանի հյուսիսում ուժային գործողություն սկսելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել