Խոսքը, ախր, նյութական է: Հայերը դա երբեք չեն հասկացել, բայց մեկ է` խոսքը նյութականացվել է, մտել աչքները ու մեկ է` չեն հասկանում: Ընդամենը երկու նախադասություն երկու ժողովուրդների ազգային հիմնից, համեմատության համար` ուկրաինական ու հայկական, որոնցից ամեն մեկը շատ տարողունակ է ու շատ ճշգրիտ է բնութագրում ինչպես ժողովուրդների հոգեկերտվածքը, այնպես էլ ամեն մեկի կոնկրետ կարգավիճակը:

..... Բայց երանի, ով իր ազգի ազատության կզոհվի: Սա մեր հիմնից է: Մենք` փոքր Մհերին սպասող, մի լիդերի պաշտող ու միմիայն նրանից փրկություն անկալող, անգյալ ու Սասունցի Դավթի թիկունքն անցած` մարաղ մտած, թե նա երբ պիտի թշնամուն հաղթի, հետո մենք գովքն անենք, երանի ենք տալիս նրան, ով իր ազգի ազատության կզոհվի: Այսինքն՝ խոստովանում ենք, որ մենք էդքան չկանք ու խոստովանում ենք, որ հիացած ենք նրանով, ով ամեն դեպքում պատրաստ է զոհվել իր ազգի ազատության համար...հաստատուն դիրքերից երանի ենք տալիս...ընդամենը:

Душу й тіло ми положим за нашу свободу

Պարզ է չէ, առանձնապես մեկնաբանելու կարիք չկա: Հիմնը երգում են բոլորը, մի ձայնով, մի մարդու պես, խրոխտ ու հպարտ: Հիմնը հո երգ չի, Հիմնը դա աշխարհին ուղղված մի ամբողջ պետության քաղաքացիների կոչն է (клич): Պարզ, հստակ ասվում է` բոլորս պատրաստ ենք ու մեր հոգին ու մարմինը կզոհենք հանուն մեր ազատության:

Դրա համար էլ մենք ընդամենը Մայդանի թամաշաչի ենք....

Տանցույուտ վսե, տավարիշչի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել