Հիմա արդեն հստակ կարելի ա ենթադրել նախկին կառավարության հրաժարաանի պատճառի բուն հեռանկարը: Երբ արդեն հայտնի եղավ, որ չորս ոչ իշխանական ուժերը պատրաստվում են միասնական շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել` կառավարության հրաժարականի պահանջով, իշխանությունները շատ հնարամտորեն գտան այդ իրավիճակից խուսափելու լավագույն միջոցը` ընդամենը թվացյալ նահանջեցին: Շատ լավ գիտակցելով, որ եթե բանը հասնի միացյալ շուրջօրյա հանրահավաքներին, ապա նրանք հարկադրված են զիջելու, ու զիջելու են ոչ թե թվացյալ, այլ լրջագույն ճնշման տակ: Բնական ա, որ հանրահավաքների կայացման դեպքում, իշխանություններին ներկայացվելու էին կոնկրետ պահանջներ, ու տվյալ իրավիճակում պահանջը լինելու էր ոչ միայն կառավարության հրաժարականը, այլև` կառավարության պաշտոնների հանձնումը ոչ իշխանական ուժերին: Իսկ ներկա իրավիճակում, իշխանությունները ոչ միայն խուսափեցին փողոցային լրջագույն ճնշումներից ու խափանեցին ոչ իշխանական ուժերի կոնսենսուսը, այլև` պահպանեցին կառավարության ՀՀԿ-ականությունը:

Եթե որևէ ոչ իշխանական անհատի, կամ քաղաքական ուժի գոհացնի «նոր» կառավարության ձևավորումը, ապա խոսքը գնում ա կամ միամտության, կամ գործարքի, կամ էլ` խաղի մասին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել