Այսօր ՀՀԿ ԳՄ խորհրդի նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հայտնելով, որ ՀՀ վարչապետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը, չբացառեց, որ փոփոխություններ կարող է լինեն նաև կառավարությունում:
Բնականաբար այն թիմը, որը հավաքել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ենթակա է փոփոխման, քանի որ կառավարության անհաջողությունները կրում են թիմային բնույթ: Սակայն թե ինչ փոփոխություններ կլինեն, դա կապված է հատկապես կոալիցիայի կազմից. ՕԵԿ-ից բացի կմիանան կոալիցիային ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, թե ոչ, դա շատ կարևոր է կառավարության որակական կազմի և հետագա աշխատանքների համար:
Այն, որ արդեն մամուլում շրջանառվում է Անդրանիկ Նիկողոսյանի անունը որպես տարածքային կառավարամն նախարար, դա վկայում է, որ փոփոխությունները իրական են ու կառուցողական, ի դեպ, նշվում է նաև Դավիթ Հարությունյանին՝ որպես Արդարադատության նախարարի: Ինչ թիմ կհավաքի Հովիկ Աբրահամյանը՝ լավ աշխատելու համար կարևոր նախապայման է: Նշված անուններն արդեն սկսում են դրական տրամադրել նոր կառավարության նկատմամբ: