Ուսումնասիրում էի Ալիևի` Իրան այցի իրանական եւ ադրբեջանական մամուլի անդրադարձները:
Իրանական լրատվամիջոցները ու փաստացի ձայնագրությունները գալիս են ապացուցելու այն հանգամանքը, որը Իրանը բացարձակապես դեմ է տարածաշրջանում քաղաքական քարտեզի փոփոխման եւ այդ մասին իր դիրքորոշումն է արտահայտել Ալիևի հետ հանդիպման ընթացքում: Ռուհանին նաեւ նշել է, որ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը տեսնում է միայն բանակցային խաղաղ ֆոնի վրա: Իսկ այժմ տեսնենք ադրբեջանական լուսաբանումը:
«Ալիևը շնորհակալություն է հայտնել Ռուհքանիի իր՝ կոնֆլիկտի հանդեպ ունեցած դիրքորոշման համար, որը հիմնված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա»: Ալիևը Թեհրանում նաև ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում նշել է, որ Ադրբեջանը օգնության է սպասում Իրանից՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում:
Ու Ալիևը Իրանից օգնության է սպասում այն պարագայում, երբ Ադրբեջանը Իրանի Ատրպատական նահանգի «տենչանքի» պատճառով Իրանի համար ոչ պակաս վտանգավոր հակառակորդ է, քանի Հայաստանի համար:
Կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը իրական, փաստացի ու լուրջ հարաբերությունների լուծման փոխարեն վազում է տեղեկատվական պատերազմի ետևից և ամեն երկիր այցի ընթացքում իր հետ է տանում իր քարոզչական ճամպրուկը՝ անկախ այն հանգամանքից՝ բանակցություններն ինչ ընթացք են ունեցել, այն Ադրբեջանի շահերից բխող ներկայացնելու համար: Այս ամենը, իհարկե, եթե մի արտահայտությամբ բնորոշենք, ադրբեջանական պարտվողի հոգեբանության արգասիք կարելի է համարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել