Շատ ափսոս, որ Սերժը պաշտոնանկ արեց Տիգրան Սարգսյանին: Եթե ինձ լսեր՝ երկուշաբթի կտար հենց նույն անձի անունը, և վերջինս որպես վարչապետ կկարողանար հաջորդ տարի Սերժի հետ միասին ստորագրել եվրասիական միասնական դրամական միավորի՝ «ալթըն»-ին անցում կատարելուն նախատեսող պայմանագիրը: Եվ իր դեպքում (որպես դրամի համահիմնադիր) հայկական դրամի կապակցությամբ խիստ արդիական կհնչեր Տարաս Բուլբայի «ես քեզ ծնեցի, ես էլ քեզ կսպանեմ» հանրահայտ ասույթը: Եվ իսկապես տեղին կլիներ դրամին նվիրված հուշարձանը, որի նախաձեռնողն է եղել հենց ինքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել