1in.am-ը գրում է.

Ռուսաստանի ավելի քան 100 քաղաքացիների դեմ, ովքեր աջակցություն էին հայտնել Ղրիմի բռնակցման մասին նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը, Ուկրաինա մուտքի արգելք է սահմանվել: Այս մասին հայտնել է պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցն իր ֆեյսբուքյան էջում՝ հղում անելով Ուկրաինայի Անվտանգության ծառայության տեղեկատվությանը:

«Ուկրաինա մուտքն արգելված մարդկանց շարքում են՝ Պուտինի օգնական Սերգեյ Գլազևը, Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին, պաշտպանութան հարցերով ՌԴ Պետդումայի կոմիտեի անդամ և Ռուսաստանի նախագահի վստահված անձ Վիկտոր Վոդոլացկին և Ռուսաստանի այլ բարձրաստիճան անձինք, ովքեր մասնակից են դրա ընդունմանը»,- ասել է Բրիգինեցը:

Ուկրաինայի Անվտանգության ծառայության տեղեկություններով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Դաշնային խորհրդի բոլոր պատգամավորների մուտքն Ուկրաինա արգելելու մասին որոշման ընդունումը ներկայում վաղաժամ է համարվում, քանի որ ան պահանջում է հավելյալ մշակում, այդ թվում՝ Անվտանգության և պաշտպանութան ազգային խորհրդի, ԱԳՆ-ի և Ուկրաինայի խորհրդարանի նիստերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել