Անահիտ Բախշյան. «Երկու  լուր ՝առաջինն ինձ ահաբեկել է, իսկ երկրորդն՝  ուղղակի ապշեցրել»:Panorama.am-ը գրում է.

Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանին:

«Հարգելի պարոն Աշոտյան

Առաջին տեղեկությունը ստացել եմ Վանաձորի Էվրիկա դպրոցից, որտեղ ապրիլի 3-4-ը օլիմպիադայի անվան տակ Ռոսսոտրուդնիչեստվո կազմակերպությունն անց է կացրել միասնական ընդունելության քննություններ մաթեմատիկայից, ֆիզիկայից և ռուսաց լեզվից : Ընդ որում, ինչպես ներկայացվել է ինձ, գիտելիքների բավականին ցածր նշաձող է դրվել, որովհետև հատկապես տղաները ստացել են բավականին բարձր միավորներ: Միայն այդ դպրոցից մի քանի տղայի ծնողների արդեն հայտարարվել է, որ տղաներն ընդունվել են Մոսկվայի տարբեր բուհեր, բաժանվել են բուկլետներ, որոնց վրա ռուսերենով գրված ՄԻՍիՍ հապավումը, հավանաբար այդ բուհերի անվանումների սկզբնատառերն են:

Տղաների ծնողներին Ռոսսոտրուդնիչեստվո կազմակերպության ներկայացուցիչն ասել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ նրանք կստանան բանակից տարկետում, Ռուսաստանում անվճար հանրակացարան, իսկ մյուս տարի՝ Ռուսաստանի քաղաքացիություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել