Եթե վարչապետ նշանակվի Հովիկ Աբրահամյանը, ապա դա կնշանակի, որ իշխանությունը ձգտում է չեզոքացնել ԲՀԿ-ին՝ թույլ չտալով «հրաշալի քառյակի» «քաղաքական հրաշքի» իրագործումը: Այսպես, Հովիկ Աբրահամյանը կարող է կաշկանդել ԲՀԿ-ին, որոնք լավ հարաբերություններ ունեն, իսկ ԲՀԿ-ի դուրսմղումը ընդդիմադիր դաշտից կնշանակի պառլամենտական ընդդիմության դեզինտեգրացիա, որը դեռևս խմորման փուլում է: Եթե նշանակվի Սեյրան Օհանյանը, նշանակում է՝ իշխանությունը մեծացնում է ուժայինների դերը քաղաքական համակարգում, անցում է կատարվում ամբողջովին ստատիկ կայունության, երբ ռեֆորմները փոխարինվում են առկա խաղի կանոնների ամրացմամբ՝ հընթացս լուծելով լեգիտիմության որոշ հարցեր՝ օգտագործելով վերջինիս անձնային հատկանիշները: Եթե նշանակվում է Կարեն Կարապետյանը, ապա իշխանությունը վերահաստատում է իր լոյալությունը ռուսական ուղղություններին, և Եվրասիական միությունը առաջնային նպատակ է: Եթե նշանակվում է Արթուր Բաղդասարյանը, ուրեմն համակարգն անհրաժեշտություն ունի պոպուլիստական լուծումների, նշանակում է ռեֆորմներ անելու ցանկություն և ռեսուրս չի մնացել: Արմեն Սարգսյանի դեպքում՝ իշխանությունը հասկացել ու ընկալել է տնտեսական ու քաղաքական ճգնաժամի լրջությունը: Իսկ եթե Կարեն Անդրեասյանը, ապա դա ռեալ չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել