Տանզանիան Լեռնային Ղարաբաղը դասել է այն երկրների թվին, որոնց քաղաքացիների համար նախատեսվում է այդ հանրապետություն մուտքի վիզա:
Տանզանիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում, մասնավորապես, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար երկիր մուտքի վիզան արժե 50 դոլար: Մինչդեռ այլ երկրների քաղաքացիների համար Տանզանիայի վիզաներն ավելի թանկ են: Օրինակ, ԱՄՆ քաղացիները Տանզանիա մուտքի վիզա ստանալու համար պետք է վճարեն 100 դոլար, իսկ Պակիստանի քաղաքացիները` 200 դոլար(Այս մասին հաղորդում է Արմինֆո գործակալությունը):
Արդյունքում ստացվում է, որ Տանզանիան ճանաչում է ԼՂՀ անկախությունը քանի որ հաշվի է նստում ու փաստացի ընդունում ԼՂՀ անձնագրերն ու քաղաքացիներին...Չնայած իրավական տեսանկյունից` այսինքն պետական մակարդակով Տանզանիան չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը... այնուամենայնիվ այս քայլը որոշակի դրական հետևանքներ կունենա ԼՂ հակամարտության հայանպաստ կարգավորման գործընթացում: Չի բացառվում նաև, որ այս փաստից գազազած մեր հարևան ազերիները կսկսենՏանզանիայի վրա դիվանագիտական ու տեղեկատվական լուրջ ճնշում գործադրել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: