Որոշ պաշտոնյաների թողնես՝ առավոտից իրիկուն իրար ծնողների կենացը կխմեն՝ մոռանալով, որ եթե իրենց ինչ-ինչ ճանապարհներով, այնուամենայնիվ, հաջողվել է բարեկեցիկ ծերություն ապահովել իրենց ծնողների համար, ապա մնացածի ծնողները հազիվ գոյատևում են Աստված կանչելով, որ այդ մինիմալ ապրուստից էլ չզրկվեն:
Ինչու պետք է մեր երկիրը վերոհիշյալ անբերախիղճ որոշ պաշտոնյաների թալանի պատճառով այսօր հայտնվեր այնպիսի վիճակում, որ մեր ծերերը, մանավանդ այն ծերերը, ովքեր իրենց երեխաների խնամքի տակ չեն գտնվում, կարողանան գոնե այնքան թոշակ ստանալ, որ ոչ թե քաղցած քնեն և սպասեն, թե երբ են այն աշխարհ գնալու, այլ վայելեն իրենց ծերությունը: 
Ընկել ենք հեծանիվ ենք հնարում, թե ինչպես անենք, որ 30 տարի հետո նորմալ թոշակ ստանանք, դրա փոխարեն մենք կարող էինք մեր ջանքն ու եռանդը չխնայելով, բռնեինք այս երկիրը թալանողների ձեռքը և այդ դեպքում երկրի բյուջեից չէին անհետանա այն գումարները, որի հաշվին վերոհիշյալ պաշտոնյանները երեք-չորս հարկանի տներ են կառուցում, տարին երեք–չորս անգամ ամբողջ աշխարհով կռուիզներ են գնում/միգուցե այդ գումարներից հնարավոր կլիներ մեր ծերերին արժանապատիվ ծերություն ապահովել:
Հ.Գ-«Նաղդը թողած ընկել ենք նիսյաի հետևից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել