Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական մայրամուտը բավականին «ցավոտ» է ստացվում։ Առաջին նախագահի այսօրվա հարցազրույցը կարդալիս ինձ մոտ տպավորություն ստեղծվեց առ այն, որ Տեր-Պետրոսյանը քաղաքական երկվության մեջ է։ 
Նախ և առաջ քաղաքացիական շարժումների վերաբերյալ ԼՏՊ-ի նախորդ ելույթում նա հստակ շեշտել էր, որ քաղաքացիական շարժումների բովով անցած երիտասարդները հետագայում լուրջ քաղաքական գործչի վերածվելու հայտ են ներկայացնում, իսկ այսօր հակառակ կարծիքին է։ Պատճառները, թերևս, պարզ են. Լևոնը հասկացավ, որ իր կողմից «լավագույն քառյակ» հռչակված ուժերը տապալվեցին և այժմ արդեն «ԴԵՄ ԵՄ» շարժմանը հարկավոր է հնարավորինս սևացնել։ Իսկ սևացման պրոցեսը ուղղորդվում է՝ վարչապետի հրաժարականի մեջ վերոգրյալ քաղաքացիական շարժման դերակատարումը մերժելով։ 
Ըստ առաջին նախագահի՝ ստացվում է, որ չորս ոչ իշխանական ուժերի շնորհիվ է, որ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ընդվզած քաղաքացիների արդարացի պահանջը հետևանքներ ունեցավ՝ կառավարության հրաժարականի տեսքով։ 
Համաձայնեք, որ արդեն ԼՏՊ-ի հարցազրույցները զվարճալի են դառնում։ Իսկ մեզ ընդամենը մնում է «թուլանալ» և հաճույք ստանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել