Ուկրաինայում դոմինոյի էֆեկտ է հասունանում, և կարծես թե նշմարվում է այն պատրվակը, որը ռուսները կօգտագործեն որպես լեգիտիմ պատճառ՝ Ուկրաինայի արևելյան ու հարավարևելյան շրջաններ բանակային ստորաբաժանումներ մտցնելու համար: Այդ պատրվակը կլինի ամերիկացի վարձկանների կիրառությունը՝ երկրի արևմուտքում ծագած խժդժությունները ճնշելու հարցում:

Ընդհանրապես, այնպիսի տպավորություն է, որ Ուկրաինայից արդեն մանրից ձեռք են քաշում նաև նրա հիմնական արևմտյան հովանավորները և անգամ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից, ոչ ավել, ոչ պակաս, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ինչ-որ միջազգային նորմերի մասին լոլոներ ա պատմում, որոնց իմաստը այն է, որ Ուկրաինայի այսօրվա սահմանները դե ֆակտո ճանաչված չեն ՄԱԿ-ի կողմից: Ասել է թե, Ռուսաստանը որտեղ ուզի, այնտեղ էլ կլինի սահմանը:

Ու ասեմ ձեզ, իմ խորին համոզմամբ՝ տեղն ա ուկրաինացիներին: Տեղն ա, որովհետև չճզմեցին իրենց երկիրը մասնատման եզրին հասցրած բանդերականներին ու արևմտամետներին, երբ դեռ դրանք էին անում այն նույնը, ինչ անում են հիմա Արևելքում: Չճզմեցին դրանց այն ժամանակ, երբ արդեն արյուն էր թափվում ու տասնյակներով անմեղ մարդիկ ու ոստիկաններ էին զոհվում, ու չեն ճզմում հիմա, երբ մնում ա արդեն բանդերականներն ու օլիգարխների ստրուկները սկսեն մտնել տնետուն ու կոնֆիսկացնեն ուկրաինացիների կանանց, աղջիկներին ու մայրերին: Միամիտ ու ինֆանտիլ ազգ դուրս եկավ, դրա համար էլ տեղին է ասել, որ ամեն ժողովուրդ ունի այն իշխանություններին ու այն ճակատագիրը, որին այդ տվյալ ժողովուրդն արժանի է:

Դե թող շարունակեն Ամերիկայի բերանին ու ձեռքին նայել, բանդերական լոզունգներ գոռալ ու ռուսներին ավելի գազազեցնել: Համենայն դեպս, ռսներին որ հաստատ ձեռ է տալիս դա, որովհետև հավելյալ պատրվակներ են ունենում: Դե ինչ վերաբերում է մեզ, ապա առանց այն էլ ոչ ընկերական Ուկրաինա պետության կայունությունն ու գոյությունն առհասարակ մեզ հետաքրքիր է այնքանով, որքանով որ փաստ է, որ այն մեր ոխերիմ թշնամու ամենամերձավոր բարեկամն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել